Home / Video / Հանրապետության հրապարակում պահանջում էին արժանապատիվ տրանսպորտ

Հանրապետության հրապարակում պահանջում էին արժանապատիվ տրանսպորտ

Այսօր Հանրապետության հրապարակում մի խումբ քաղաքացիներ ակցիա էին նախաձեռնել, որը նվիրված էր Երևանում տրանսպորտի երթևեկության խնդիրներին: 6 քաղաքացիներ լուսանկարներ էին ձեռքում պահել, որոնց վրա պատկերված էին մարդականցով լեցուն երթուղայինները:

Նրանք նաև մարդկանց թղթեր էին բաժանում, որտեղ ներկայացված էին իրենց պահանջները.

«Պահանջիր արժանապատիվ տրանսպորտ», «Միկրոավտոբուսները չեն հետևում սահմանված ժամանակացույցինմ այդ պատճառով էլ կանգառում կուտակումներ են լինում: Պահանջիր նրանցից աշխատել օրենքին համապատասխան», «Պահանջիր, որ վարորդը չծխի և երաժշտություն չլսի», «Պահանջիր պատկան մարմիններից պատժել քեզ վատ սպասարկող գծատերերին», «Հանրային տրանսպորտը պետք է աշխատի նաև երեկոյան և գիշերային ժամերին»: