Home / Հայաստան / Գյուղապետը պահանջում է, որ ՀՀ գլխավոր դատախազը «չգա և չահաբեկի». նամակ

Գյուղապետը պահանջում է, որ ՀՀ գլխավոր դատախազը «չգա և չահաբեկի». նամակ

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի շրջակա գյուղերից մեկի ղեկավարը պնդում է, որ ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանը ահաբեկում է մարզի գյուղապետերին: Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթը նամակ է ստացել, որում գյուղապետերից մեկը նշում է, որ տվյալ տարածաշրջանից ընտրված պատգամավոր Մխիթար Վարագյանին հովանավորում է գլխավոր դատախազը և պահանջում է գալիք ընտրություններին «աշխատել» նրա հաղթանակի համար:

«Վարագյանն արդեն երկրորդ անգամ ընտրվում է պատգամավոր, բայց ոչ մի բան չի անում տարածաշրջանի համար։ Բայց Աղվանի ախորժակը դեռ տեղն է, ու շաբաթ-կիրակի օրերին ինքը եկել էր Մարալիկ։ Մարալիկի շրջանի գյուղապետերիս հայտարարել էին, թե իբր հանդիպում կա ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ, ու ասել էին՝ ամեն մեկդ 20-30 հազար դրամ վերցրեք ու եկեք հանդիպման, որ հետո էլ պատիվ տանք Նիկոյանին։ Բայց գնացինք հանդիպման ու տեսանք, որ Աղվանն է եկել, հասկացանք, որ էլի Մխոյի համար է ասելու։ Կանչեց առանձին-առանձին հետներս խոսեց, ասաց, որ անպայման Մխոյի համար աշխատենք, թե չէ լավ չի լինի, հետո էլ՝ կիրակի ուզում էր գնալ Արթիկի գյուղապետերի հետ հանդիպեր, բայց, ինչքան իմացանք, ընդամենը մեկ գյուղապետ էր եկել, մնացածը իրանց տղամարդու պես էին պահել ու չեն եկել։ Խնդրում ու աղաչում եմ, մի հատ գրեք էս մասին, թող երկրի ղեկավարն իմանա ու էդ Աղվանին ասի՝ էլ չգա ու չահաբեկի մեզ», – ասված է թերթիրն ուղարկված նամակում: