Home / Տեսանյութեր / Հռոմի Պապի համար բացառիկ օծանելիք են ստեղծում

Հռոմի Պապի համար բացառիկ օծանելիք են ստեղծում

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հատուկ իր համար ստեղծված անձնական օծանելիք կունենա, հաղորդում է The Guardian-ը: Բուրմունքի ստեղծման վրա աշխատում է իտալացի պարֆյումեր Սիլվանա Կազոլին, ով ավելի վաղ օծանելիքներ է ստեղծել այնպիսի հայտնի մարդկանց համար, ինչպիսիք են Մադոննան, Սթինգը և Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսը:

Պարֆյումերը հրաժարվել է բացել Հռոմի Պապի օծանելիքի ստեղծման գաղտնիքը` նշելով միայն, որ բուրմունքի մեջ լորենու ծառի, վերբենայի և ինչ-որ խոտի հոտեր կլինեն: Կազոլիի խոսքով` հենց այդպիսի բուրմունքի ստեղծման համար նրան ոգեշնչել է Պապի սերը դեպի բնություն: Պարֆյումերը նշում է, որ չի պատրաստվում վաճառքի հանել նոր բուրմունքը, և Պապը փաստորեն կլինի իսկապես բացառիկ օծանելիքի միակ օգտագործողը: