Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու կառաջադրվի թիվ 9 ընտրատարածքում:
Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են Հայ Ազգային Կոնգրեսից:
Նշենք, որ 9-րդ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը: