«Մի պահ կգա, որ գուցե անհետ կորած չենք ունենա, բայց այդ թիվը կմնա 1000-ից ավելի»
Պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց պաշտոնական թիվը 275 է։
14 հայ ռազմագերիներին Բաքվում դատում են որպես «ահաբեկիչների»
44-օրյա պատերազմից հետո Խծաբերդի ուղղությամբ գերեվարված 14 հայ պահեստազորայիններին մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 5 տարբեր հոդվածներով․․․
Կես միլիոն՝ ընտրակաշառք բռնացնելու համար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար խոստանում է 500 հազար դրամ պարգև։ Ջերմուկում քարոզարշավի ընթացքում այս մասին հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Պարգևներից օգտվելու հնարավորություն, ըստ նրա, կունենան քաղաքացիները, որոնք ա) կնկարահանեն ընտրակաշառք տալու, ստանալու փորձ , բ) կփաստագրեն պետական ու ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից ապօրինի ազդեցություն գործելու փորձ»: Ընտրակաշառակերության գործերով առ այսօր կալանավորվել է 5 հոգի, մեղադրյալի կարգավիճակ ունեցող ևս 10 հոգի այլ խափանման միջոցի տակ է գտնվում։ 40 հոգի անցնում է որպես կասկածյալ։ Փաշինյանի հավաստիացմամբ՝ «իրավապահներն առաջիկա օրերին մեզ բավականին առատ բերքահավաք են խոստանում»: Վաչապետի ժամանակավոր պաշտոնակատարը նաև հայտարարել է՝ որ ահազանգներ կան ահազանգեր կան, որ, օրինակ՝ «Գազպրոմ Արմենիայից» մարդկանց պարտադրում են գնալ հանրահավաքների կամ ընտրեն որևէ մեկին: «Հույս ունեմ, որ այս փաստերը, այս արձանագրումը չեն հաստատվի, որովհետև եթե հաստատվեց, շատ ծանր հետևանքներ կունենա: Եվ ես ինչպես Զանգեզուրի պղնձաոլիբդենային կոմբինատի համար եմ ասում, «Գազպրոմ Արմենիայի» ցանկացած աշխատող, ով այդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ը առնվազն կազատվի աշխատանքից, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին», ասել է Հայաստանի ղեկավարը։
Ի տարբերություն հայ քաղաքական մտքի, միջազգային իրավունքը միջնադարից դուրս է եկել
- Ոչ մեկն էլ չստորագրեց Ղարաբաղի թուղթը, ոչ ոք, ուրեմն պետական ու քաղաքական վեհ այրերի շուրջ նրանց մրցապայքարը կեղծ է։
Սարգսյաններից Գոնսալեսը դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման
Նրա եղբայր Հայկ Սարգսյանն էլ հունիսի 1-ին մեղավոր է ճանաչվել տարիներ առաջ կատարված սպանության փորձի համար․․․
Այս փորձանքներից հետո էլի խելքի չենք գալո՞ւ․ նախկին գերագույն հրամանատար
«Հիմա ոչինչ անել չես կարող։ Մեր ձեռքը չէ։ Ղարաբաղի հարցում հիմա Հայաստանը ո՛չ մի վճռական ձայն չունի»։
Դեռ իշխանության չեկած` բռնություն են գործադրում
Երբ շրջվում եմ, որ հեռանամ, հասցնում է ձեռքով հարվածել ծոծրակիս՝ ձախ կողմից: Շտաբից տղամարդիկ են դուրս գալիս, մինչ իրեն պահում են, ես․․․
Գորիս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով
Բացի այդ, 2020թ. օգոստոսի 28-ին Գորիս համայնքի մի բնակիչ իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Գորիս․․․
Բաքվում սփյուռքահայ «վարձկանին» 20 տարի տվեցին
Նոյեմբերի 10-ին Շուշիում գերեվարված լիբանանահայը մեղադրվում է «վարձկանության» և «ահաբեկչության» մեջ․․․
15 գերիներն արդեն Հայաստանում են
Փաշինյանը հաստատել է նաև, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Աղդամի ականների քարտեզները․․․
Նկարեցի սեղանը՝ վարունգներ, պապաս ու Հեյդար Ալիևը
Մյուս հանդիպումը, որ չեմ մոռանա, 66 թվականի հոկտեմբերի սկզբին․ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել էի գործի: Տներում կային․․․
Զանգեզուրի հանքի փողերը՝ ընտրակաշառք
Կապանում բավականին հետաքրքիր մթնոլորտ է. Մենք բազմապիսի տեղեկություններ ունենք, որոնք վկայում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազդեցություն է ունենում (փորձում ունենալ) քաղաքական գործընթացների վրա։ Կոմբինատի հետ փոխկապակցված կրիմինալ խմբեր ու բնակավայրերի ղեկավարներ կան, որոնք այդ ազդեցության լծակներից մեկն է։ Այսպես, օրինակ, գյուղերից մեկում (գյուղի անունը` հետո, այժմ իրավապահներն են աշխատում) թունավոր պոչամբարով պայմանավորված առողջության վնասի հատուցման ամսական 40 հազար դրամը խոստանում են չտալ այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են ընտրել «Հայաստան» դաշինքին։ Կոմբինատը դարձել է պետություն պետության մեջ (կամ պետությունից կիսանկախ), որը ընդերքից հանում է բոլորիս պատկանող բարիքները, բայց դրա զգալի մասը օգտագործվում է ընտրողների վրա ապօրինի ազդեցության համար։ Բայց մարդիկ շատ ադեկվատ են։ Աննախադեպ շատ են փողոցում մոտեցողները, ովքեր խնդրում են առավել շատ դիտորդներ ուղարկել Կապան, որ Կոմբինատի ներկայացուցիչները գոնե ընտրական տեղամասերում չազդեն ընտրողների վրա։ Դանիել Իոաննիսյան աղբյուր՝ ֆեյսբուք