2026 թ. հունիս 3, չորեքշաբթի
Ղարաբաղում ևս 11 մարմին են գտել

Ղարաբաղում ևս 11 մարմին են գտել

Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Ջաբրայիլի և Հադրութի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի, իսկ Հադրութի Վարդաշատ գյուղից՝ 1 քաղաքացիական անձի մարմին: Այս մասին հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։ «Զոհված զինծառայողների մարմինները հայտնաբերվել են մարտական դիրքերի հատվածներում: Քաղաքացիական զոհված անձը տարեց մարդ է: Նրա  մարմինը գտել են տանը: Զոհվածի ինքնությունը հայտնի է. հարազատները  ճանաչել են: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացու զոհվելու հանգամանքները պարզելու նպատակով»,- հավելել է պաշտոնյան։ Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց 1222 աճյուններ։ Թադևոսյանը նաև նշել է, որ այսօր երեք խումբ որոնումները շարունակելու են  Հադրութի, իսկ մեկ խումբ՝ Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում։ Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ: Զոհվածների մարմինների որոնման և նույնականացման աշխատանքները դեռևս շարունակվում են։ Վերջին տվյալներով՝ հրապարակված Արսեն Թորոսյանի կողմից, պատերազմի սկզբից մինչ հունվարի 4-ը իրականացվել է 3360 զոհված զինծառայողների մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն: Անճանաչելի մարմինների ԴՆԹ-նույնականացման գործընթացը դեռևս շարունակվում է։

Ավանդապաշտ ընդդիմադիրը դարձավ Ղրղզստանի նախագահ

Ժապարովի ընդդիմախոսները դեմ են նրա առաջարկած սահմանադրական փոփոխություններին․․․

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկրորդ եռակողմ հայտարարությունը

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների երկրորդ եռակողմ հայտարարությունը

Աշխատանքային խումբը մինչև մարտի 1-ը կներկայացնի միջոցառումների ցանկը և ժամանակացույցը․․․

Ըստ Ալիևի՝ ԼՂ խնդիրը պատմություն է․ Փաշինյանը համաձայն չէ

Ըստ Ալիևի՝ ԼՂ խնդիրը պատմություն է․ Փաշինյանը համաձայն չէ

Ալիևը շեշտել է՝ ղարաբաղյան խնդիրը այսուհետ պատմություն է։ Փաշինյանն «հակադարձել է»՝ ԼՂ հիմնախնդիրը դեռևս կարգավորված չէ...

Անմոռանալի 2020-ը

Անմոռանալի 2020-ը

Տեսանյութն ամփոփում է 2020 թվականին լրատվամիջոցների և Գարիկ Ենգիբարյանի ուշադրությունը գրաված որոշ նյութերը։

Ժողովուրդը «դեմ է գնացել» Կադիրովին՝ նոր մզկիթի անվանակոչման հարցում

Ժողովուրդը «դեմ է գնացել» Կադիրովին՝ նոր մզկիթի անվանակոչման հարցում

Նոր մզկիթը «բնակիչների խնդրանքով» կանավանակոչվի Կադիրովի անունով՝ «ի հակառակ վերջինիս ցանկության»։

Ամբողջատիրության ակունքները

Ամբողջատիրության ակունքները

Առաջընթացը և Դատապարտվածությունը միևնույն շքադրամի երկու երեսներն են. երկուսն էլ ոչ թե հավատքի, այլ սնահավատության արգասիք են...

Ապաշրջափակմամբ կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը․ Պուտին

Ապաշրջափակմամբ կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը․ Պուտին

Ապաշրջափակմամբ կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների․․․

Ուսուցիչներին մարզեր են ուղարկելու նոր կարգով

Ուսուցիչներին մարզեր են ուղարկելու նոր կարգով

2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը: Նոր կարգով գործուղվող ուսուցիչներին առաջարկվում են ավելի բարենպաստ պայմաններ։ Գործուղված մասնագետին լրացուցիչ կհատկացվի. — մասնագետի և նրա ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում չի հատկացվել), — գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը․ մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր 50 կիլոմետրի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամը (նախկինում հատկացվել է գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ), — տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս․ միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով (նախկինում հատկացվել է ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչև 4 անգամ), — բնակարանային վարձի գումար՝ ըստ մարզերի տրված սահմանաչափով (10.000-33.000 դրամ, նախկինում հատկացվել է բնակարանի վարձ` ամսական 10.000 դրամ), — կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 դրամ (նախկինում հատկացվել է կեցության այլ ծախսեր` ամսական 5000), — աշխատավարձի հավելում` 30 տոկոսի չափով (նախկինում չի հատկացվել), — վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում) կողմից՝ եռամսյակային կտրվածքով։ Համաձայն նոր կարգի` ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն։ Ցանկացողները կդիմեն՝ ներկայացնելով դիմումի համապատասխան ձև։ Մանկավարժական կադրերի պահանջարկի մասին հայտերն էլ մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 10-ը նախարարություն կներկայացնեն մարզպետարանները՝ (ուսումնական տարվա ընթացքում մանկավարժական կադրերի պահանջ առաջանալու դեպքում՝ նման պահանջ առաջանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում)։ Ընդ որում՝ մանկավարժական կադրերի պահանջարկը ձևավորվում է, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել: Ակնկալվում է, որ նոր կարգը հեռավոր համայնքներում կլուծի ուսուցիչների պակասի խնդիրը։

Վրաստանի օլիգարխ ղեկավարը երկրորդ անգամ վերջնականապես լքում է քաղաքականությունը

Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը, սակայն, շարունակում է իր գործունեությունը։

Պուտինը Ալիևի հետ շատ բան ունի քննարկելու. եռակողմ հանդիպման մասին

Պուտինը Ալիևի հետ շատ բան ունի քննարկելու. եռակողմ հանդիպման մասին

Ռուս խաղաղապահների կարգավիճակը Ղարաբաղում դեռ հստակեցված չէ․․․

Ղարաբաղում ևս 14 մարմին են գտել

Ղարաբաղում ևս 14 մարմին են գտել

Առայսօր հայտնաբերվել է 1211 մարմին