Home / Հայաստան / Պատգամավորի թեկնածուն ստուգում է տասնյակ կասկածելի հասցեները

Պատգամավորի թեկնածուն ստուգում է տասնյակ կասկածելի հասցեները

Թիվ 11 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբը տվյալ տարածքում հայտնաբերել է մի քանի տասնյակ կասկածելի հասցեներ, որտեղ մի բնակարանի վրա կան 20-30 գրանցումներ:

Epress.am-ի հետ զրույցում Բանուչյանն ասել է, որ այս պահին իր շտաբի աշխատակիցները շրջում են տարածքում, ուսումնասիրում են ցուցակները և ստուգում են հասցեները:

Նշենք, որ երեկ Շենգավիթի ՀՅԴ–ի շտաբը ԶԼՄ-ներին տեղեկացրել է, որ նույն թիվ 11 ընտրատարածքում Գարեգին Նժդեհի փողոցի 35 շենքի 11-րդ բնակարանում 100 մարդ է գրանցված: