Ապրիլի 1-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում չարտոնված բողոքի ակցիա անցկացնելու փորձի համար ձերբակալված 85 անձինք ազատ են արձակվել ոստիկանական բաժնից, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
Գործակալության զրուցակցի խոսքով` 76 ձերբակալվածների գործով արձանագրություններ են կազմվել; Այլ ընդդիմադիրների հետ ոստիկանները «պրոֆիլակտիկ զրույցներ» են անցկացրել: Ավելի վաղ ոստիկանությունում հաղորդել էին, որ ձերբակալվածները 55-ն են:
Ապրիլի 1-ին ընդդիմադիր ակտիվիստները նախատեսում էին Կարմիր հրապարակ դուրս գալ հանուն արդար ընտրությունների շարժման խորհրդանիշով` սպիտակ ժապավեններով: Սակայն հրապարակը ժամանակավորապես փակվել էր ուժայինների կողմից: Արդյունքում փակ պարիսպների մոտ հավաքվել էր 100-200 մարդ: Որոշ ժամանակ անց ակտիվիստներին սկսել էին ձերբակալել: Ըստ ստիկանության վարկածի` նրանք բղավում էին, և փորձում մի կողմ տանել պատնեշները: