Երևանի քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը հանրապետականացվում է, գրում է «Երկիր» օրաթերթը:
«Կուսակցական դառնալու հրահանգը շատ խիստ է իջեցված։ Մեր աղբյուրները պնդում են, որ աշխատողներին դնում են ընտրության առջև՝ կա’մ աշխատանքը, կա’մ կուսակցական դառնալը», – գրում է թերթը` հավելելով, որ թեև մեծ դժվարությամբ, բայց հացի խնդրի պատճառով քաղաքապետարանի աշխատողների մեծ մասը համաձայնել են կուսակցական դառնալ։