Home / Տեսանյութեր / «Շտապօգնության» վարորդը, բժիշկն ու քույրը հիվանդանոցում են հայտնվել վթարի պատճառով

«Շտապօգնության» վարորդը, բժիշկն ու քույրը հիվանդանոցում են հայտնվել վթարի պատճառով

Ապրիլի 11-ին, ժամը 23-ի սահմաններում, «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենան Գրիգոր Լուսավորիչի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, բախվել է «շտապօգնության» ծառայության ավտոմեքենային։

Պատահարի հետևանքով «շտապօգնության» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել քաղաքապետարանի դիմացի կանաչ գոտում։

Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդը, հերթապահ բժիշկն ու քույրը։

Ինչպես հաղորդւոմ է Ոստիկանության պաշտոնական կայքը, կատարվում է քննություն: