Home / Հայաստան / Սիլվա Համբարձումյանին ԲՀԿ-ում չե՞ն ընդունել

Սիլվա Համբարձումյանին ԲՀԿ-ում չե՞ն ընդունել

ՀՀԿ-ի հասցեին հնչեցրած հայտարարությունները թանկ են նստել գործարար Սիլվա Համբարձումյանի վրա. վերևների մակարդակով Սիլվային բացատրել են քաղաքական խաղի կանոնները, գրում է «Երկիր» թերթը` հղում կատարելով իր աղբյուրին:

Ըստ թերթի` ՀՀԿ-ից նեղացած և ազդված Սիլվա Համբարձումյանը գնացել է ԲՀԿ, բայց այստեղ էլ նրան չեն ընդունել` ՀՀԿ-ի հետ խնդիրներից զերծ մնալու համար: ՕԵԿ գնալ Համբարձումյանն, առհասարակ, չի ցանկացել: ՀՀԿ վերևները գործարար կնոջը հորդորել են քիչ խոսել ու երևալ, փոխարենը սուսուփուս զբաղվել սեփական բիզնեսով: