Երևանի «Միկան» Հայաստանի ֆուտբոլի առաջնության մեկնարկային 3 խաղերում միայն հաղթանակներ է տարել: Այսօր «Միկան» պարտության մատնեց Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիսին», որն առաջին 3 հանդիպումներում ընդամենը 1 միավոր է նվաճել:
«Ուլիսի» դարպասը «Միկան» երկու անգամ գրավեց 11-մետրանոցներից: Երկու դեպքում էլ աչքի ընկավ Աղվան Մկրտչյանը: «Ուլիսի» կազմում գեղեցիկ գոլի հեղինակ դարձաբ Դավիթ Գրիգորյանը, ով անցում կատարելուց հետո գրավեց մրցակցի դարպասի մոտակա վերևի անկյունը:
Նշենք, որ երեկ Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» նույնպես պարտություն է կրել «Գանձասարից», և «Ուլիսի» նման 9 հնարավորից 1 միավոր է վաստակել:
«Միկային» այժմ կարող է հասնել միայն «Շիրակը», ով վաղը Երևանում կմրցի «Բանանցի» հետ:
Մրցաշարային աղյուսակ.
Միկա – 9 միավոր
Գանձասար – 7 միավոր
Իմպուլս – 6 միավոր
Շիրակ – 6 միավոր
Ուլիս – 1 միավոր
Փյունիկ – 1 միավոր
Բանանց – 1 միավոր
Արարատ – 0 միավոր