«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն դարձել է ՀՀԿ-ի կենտրոնական շտաբը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը` ներկայացնելով Շենգավիթ համայնքի բնակիչ Արամ Սիմոնյանի պատմությունը, ով 2008 թվականին դատապարտվել է ազատազրկման:
Նրան մեղադրանք է առաջադրվել ինչ-որ ռեստորանում կրակոցներ արձակելու և սպանության փորձի հոդվածներով: Արամ Սիմոնյսւնն իր պատիժն է կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:
Մինչդեռ, «ՉԻ» տեղեկություններով, նա շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Թերթին հասած լուրերի համաձայն` Արամ Սիմոնյանն ըմբշամարտիկ է և որևէ առողջական խնդիր չունի, ըստ այդմ` իրավական հիմք չունի «Կոշից» «Դատապարտյալների հիվանդանոց» տեդափոփոխվելու համար:
Թերթը նշում է, որ տեղափոխվելու դիմաց նրանից որոշակի ակնկալիքներ ունեն:
«Արամ Սիմոնյանն ու նրա նմանները հիմա քաղաքական գործոն են դարձել, որովհետև նրանք կարող են այս կամ այն թեկնածուի, ինչպես նաև ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել նաև կալանավայրից համապատասխան աշխատանքներ իրականացնելով: Այս առումով «Դատապարտյալների հիվանդանոցը» այս օրերին դարձել է ՀՀԿ նախընտրական մինի շտաբ: Քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող «խարոշիները» աշխատում են ՀՀԿ-ի և նրա թեկնածուների համար` փոխարենը ընտրություններից հետո ակնկալելով ազատություն, պատժի կիսում, համաներում կամ էլ խնդրագրով պատժի մեղմացում», – գրում է «ՉԻ»-ն:
Թերթը նշում է, որ կոնկրետ Արամ Սիմոնյանն այս ընտրությաններում ձայն է ապահովելու թիվ 11 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Գրիգորի Մարգարյանի` Բեյաջիոյի Գրիշի համար:
«Խոսակցություններ կան, որ Արամ Սիմոնյանր խոստացել է 500 ձայն ապահովել Բելաջիոյի Գրիշի համար: Գրիշն էլ խոստացել է, որ ձայները ստանալուն պես ազատելու է Արամ Սիմոնյանին: Ավելին` նույնիսկ մեխանիզմն է բացատրվել` Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու հատուկ Արամ Սիմոնյանի համար կամ էլ ներելու է նրան օրինակելի պահվածք դրսևորելու հիմնավորմամբ», – գրում է թերթը:
«ՉԻ»-ն նշում է, որ տվյալ պատմության մեջ ուշագրավ մեկ այլ դրվագ կա: Գրիգորի Մարգարյանը վերջրես դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ և թիվ 11 ընտրատարածքում նա համարվում է ԲՀԿ թեկնածուն, մինչդեռ նա տվյալ ընտրատարածքում աշխատում է իր և ՀՀԿ-ի համար` բացահայտ քարոզչություն անելով ցուցակով քվեարկել ՀՀԿ-ի օգտին: