Home / Հայաստան / «Ջեմյս Բոնդի» մասին նոր ֆիլմի ստամբուլյան նկարահանումները միաջդեպով են մեկնարկել

«Ջեմյս Բոնդի» մասին նոր ֆիլմի ստամբուլյան նկարահանումները միաջդեպով են մեկնարկել

Հայտնի անգլիացի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող 23-րդ ֆիլմի`«Սքայֆոլի» ստամբուլյան նկարահանումների առաջին օրը միջադեպ է գրանցվել:

Ստամբուլի Grand Bazaar ամենախոշոր փակ շուկայում տեղի ունեցող նկարահանումների ընթացքում մոտոցիկլետը բախվել է 400 տարվա վաղեմություն ունեցող փայտե շենքին և վնասել այն: Միջադեպի արդյունքում կոտրվել են շենքում գտնվող ոսկյա զարդերի խանութի պատուհանն ու մարմարը, տուժել են նաև խանութի սյուները:

Ֆիլմի նկարահանումներն իրականացվելու են մինչև մայիսի 6-ը: 200 մլն դոլար բյուջե ունեցող գործակալ 007-ի մասին պատմող ֆիլմը էկրաններ կբարձրանա  ընթացիկ տարվա հոկտեմբերին: