Home / Հայաստան / Սարկոզիին ու նրա մրցակցին կոչ են արել զուսպ լինել Հայոց Ցեղասպանության հարցում

Սարկոզիին ու նրա մրցակցին կոչ են արել զուսպ լինել Հայոց Ցեղասպանության հարցում

Թուրքիան մեղադրել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածուներ Նիկոլա Սարկոզիին և Ֆրանսուա Օլանդին «Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի սպանությունները» քաղաքական նպատակներով շահարկելու մեջ: Թուրքիայի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ երկու թեկնածուներն էլ ընտրությունների երկորրդ փուլին ընդառաջ օգտագործում են 1915 թվականի դեպքերը հայ համայնքի աջակցությունը ստանալու նպատակով:

Թուրքիան ցավում է, որ պատմությունը քաղաքականացվում է` մի շարք նպատակների հասնելու համար:

Թուրքական կառավարությունը կոչ է արել ֆրանսիացի քաղաքական գործիչներին  զսպվածություն ցուցաբերել:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ֆրանսիայից հետ էր կանչել իր դեսպանին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ընդունել էր Ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը: Եվ թեև Ֆրանսիայի Սահմանադրական Խորհուրդը հակասահմանադրական համարեց օրինագիծը, Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:

Ֆրանսիայում շուրջ 500 հազար հայեր են ապրում, որոնք պահանջում են փոխել Հայոց Ցեղասպանության կարգավիճակը` այն Հոլոքոստի (հրեաների ցեղասպանություն) հետ նույն հարթության վրա դնելով և  քրեականացնելով դրա ժխտումը:

Ինչպես Սարկոզին, ով պարտվել է նախագահական ընտրությունների առաջին փուլում, այնպես Օլանդը հայ համայնքին խոստացել են Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրենք ընդունել: