Home / Հայաստան / Գիտնականները գտել են Շեքսպիրի հավանական համահեղինակին

Գիտնականները գտել են Շեքսպիրի հավանական համահեղինակին

Օքսֆորդի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ 16-րդ դարի հայտնի անգլիացի թատերագիր Ուիլիամ Շեքսպիրը իր «Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա» պիեսը գրել է  մեկ այլ անգլիացի թատերագրի` Թոմաս Միդլտոնի հետ համահեղինակությամբ: Հետազոտելով պիեսի բառապաշարը, շարադասությունը, հանգերը և արտահայտությունների քերականական կառույցները, գիտնականները այն եզրակացությանն են եկել, որ այս պիեսում Շեքսպիրը համահեղինակ է ունեցել:

«Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա» պիեսը, ըստ ամենայնի, գրվել է 1601-1608 թվականներին: