«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մոտ ժամանակներս կսկսի Արաբկիր-Քանաքեռ վազուրդու հատվածներից մեկի ապամոնտաժումը: Ընկերությունը հայտնում է, որ մոտ 890 մետր երկարություն ունեցող հատվածը ներկա պահին չի օգտագործվում երկաթուղային հաղորդակցության համար և անցնում է «Երևան» երկաթուղային կայարանից՝ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող երկաթուղային կամրջով՝ ավարտվելով Սարալանջի փողոցի սկզբնամասում:
Ընկերությունն ապամոնտաժումն իրականացնելու է սեփական միջոցների հաշվին, իսկ ապամոնտաժված հատվածի ամբողջ գույքն ու նյութերն օգտագործվելու են երկաթուղու կարիքների համար: Աշխատանքների ավարտից հետո երկաթուղու այս հատվածն ու հարակից տարածքները անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվեն Երևան քաղաքի համայնքին` քաղաքաշինական նպատակով օգտագործելու համար։