Home / Հայաստան / «ՀՄՀ-Հայաստան»-ը լուծարվեց կառավարության որոշմամբ

«ՀՄՀ-Հայաստան»-ը լուծարվեց կառավարության որոշմամբ

Այսօր ՀՀ կառավարությունն իր նիստում որոշել է «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» ծրագրի փակման պլանի համաձայն լուծարել «ՀՄՀ-Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Որոշում է կայացվել «Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ – Հայաստան» կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով մեկշաբաթյա ժամկետում ստեղծել լուծարային հանձնաժողով, նրա կազմում ընդգրկելով ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետոական կոմիտեի, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոիտեի և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչներին:

Կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները վերապահվելու են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ գմնացած ծրագրային գույքը համաձայն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվելու են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեին, ՀՀ ֆինանսների նախարարությանը:

Հիշեցնենք, որ ծրագիրը Հայաստանում մեկնարկել էր 2006 թվականին` ԱՄՆ Պետդեպի ֆինանսական աջակցությամբ: Նախատեսվում էր գյուղատնտեսության և մարզերում ճանապաչհաշինության վրա ծախսել ընդհանուր առմամբ 235 միլիոն դոլար: Ծրագիրը կասեցվել է 2011-ի աշնանը : ԱՄՆ-ն պատճառաբանել է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները և հետագա զարգացումները լուրջ հարված են եղել Հայաստանում ժողովրդավարությանը : Ծրագրով ընդհանուր առմամբ ծախսվել է 177 միլիոն: