Մայիսի 3-ին կայացած Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում ՀԱԿ անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին բանավեճի հրավեր է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նման հրավեր նա հրապարակավ արել էր նաև քարոզարշավի սկզբում, սակայն արձագանք չէր ստացել:
Հրանտ Բագրատյանը նաև խոսել է երկրի տնտեսական վիճակից` ամփոփելով ՀԱԿ-ի մարզային հանդիպումները: