Ամերիկյան շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը, ով վերջերս հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Գլենդելի քաղաքապետ դառնալու իր մտադրության մասին հայտարարելուց հետո, տեսաուղերձ է պատրաստել` քաղաքում Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառման համար: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը:
Երեքշաբթի Գլենդելի քաղաքային խորհրդին ներկայացված և չորեքշաբթի YouTube-ում տեղադրված հոլովակում Քարդաշյանը խնդրում է հանրությանը միանալ իրեն «միլիոնավոր անմեղ մարդկանց կորուստը հիշելու արարողության ժամանալ»:
Հոլովակում Քարդաշյանը խոսում է նաև 1915 թվականին Օսմանյան կայսրության օրոք սպանված 1,5 միլիոն հայերի մասին:
Թեև Քիմը հրավեր էր ստացել անձամբ մասնակցել «Ալեքս» թատրոնում անցկացվելիք միջոցառմանը, դա նրան չի հաջողվել քաղաքից բացակայելու պատճառով: