Նռան հյութի ամենօրյա չափաբաժինը վիագրային հավասարազոր ազդեցություն ունի, պարզել են գիտնականները: Ի դեպ, նուռը սեռական ցանկություններ է առաջացնում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:
Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ երկու շաբաթվա ընթացքում նռան հյութի ամենօրյա օգտագործումը տղամարդկանց դեպքում հանգեցնում է տեստոստերոն հորմոնի ավելացման: Իսկ որքան բարձր է տեստոստերոնի մակարդակը, այնքան մեծ է սեռական ցանկությունը: Նռան շնորհիվ տեստոստերոնը բարձրանում է նաև կանանց մոտ:
Իսկ տեստոստերոնի բարձր մակարդակի հաճելի կողմնակի ազդեցություններից է վատ տրամադրության հաղթահարումը, հիշողության պահպանումը և անգամ սթրեսից ազատվելը: