Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց. նրա առողջականը փայլուն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց. նրա առողջականը փայլուն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր տիկնոջ, թոռների և հարսի հետ ընտրություն է կատարել Երևանի թիվ 9/11 տեղամասում:

Քվեարկությունից հետո ՀՀ առաջին նախագահը կարճատև զրույց է ունեցել  լրագրողների հետ:

Նա նշել է, որ քվեարկել է լավ Հայաստանի համար:

Տեղամասում գտնվող վրացական հեռուստաընկերության լրագրողն առաջին նախագահին հարցրել է, թե ինչ է սպասում այս ընտրություններից, ինչին ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է.

«Սպասում ենք, որ ընտրությունները լինեն նորմալ, եթե լինեն նորմալ ընտրություններ ցանկացած  արդյուքնների հետ մենք կհամաձայնվենք», – նշել է նա:

Առաջին նախագահն ասել է, որ դեռևս չի կարող կարծիք հայտնել ընտրությունների ընթացքի մասին, քանի որ դեռ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունենում: Նա հայտարարել է, որ կգնա Կոնգրեսի շտաբ, այնուհետև` միասնական շտաբ, կծանոթանա ընթացքի հետ, որից հետո գուցե կասի իր կարծիքը:

Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե ինչպես է ՀԱԿ առաջնորդի առողջական վիճակը, ինչին առաջին նախագահն ասել է. «Իմ առողջական վիճակը փայլուն է»:

Նա հավելել է, որ սպասում է պայծառ ապագա Հայաստանի համար: