«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի պատգամավորական մանդատի վայր դնելը Հայ Ազգային Կոնգրեսում զարմանք չի առաջացրել:
Epress.am-ի հետ զրույցում Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ այդ մասին ասվել էր դեռ ամիսներ առաջ:
Արամ Սարգսյանի որոշումը Լևոն Զուրաբյանը չի ցանկացել մեկնաբանել:
«Դա իր որոշումն է, և ես ինձ թույլ չեմ տալիս դա մեկնաբանել», – ասել է Կոնգրեսի համակարգողը:
Ինչ վերաբերում է Արամ Սարգսյանի` ՀԱԿ-ը լքելու հավանականությանը, ապա Զուրաբյանն ասել է. «Նման որոշում չկա, միավորումներ ներկայացված չեն, նման որոշման համար հարց երբևիցե չի բարձրացվել Կոնգրեսի առաջ»: