Նախօրեին Նյու Յորքի երկու մարզադաշտերում քաղաքի հրեական ուլտրաօրթոդոքսալ համայնքի ներկայացուցիչները ընդդեմ համացանցի հանրահավաք են անցկացրել: Ակցիային մասնակցել են 64 հազար տղամարդիկ (կանայք իրավունք չունեին ներկա գտնվել միջոցառմանը):
Երկու հանրահավաքներում էլ ելույթ ունեցող նյույորքցի ռաբբի Վաքսմանը կոչ է արել արգելել Facebook-ը`այն որակելով որպես «անբարոյականության ականապատ դաշտ, որի վրայով անցնելուն չի օգնում անգամ զտիչը»: Միջոցառման մամլո ծառայության ղեկավարը հայտարարել է, որ «Facebook-ը մեղավոր է ամուսնությունների կործանման մեջ»,-հաղորդում է NEWSru Israel-ը:
Ակցիայի մասնակիցները, ոգևորվելով ռաբբիների ելույթներից, խոստացել են տուն հասնելուն պես ջնջել իրենց բլոգերը սոցիալական ցանցերից: