ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Չիկագոյում կայացած հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը և նրա ամերիկյան գործընկեր Բարաք Օբաման անօդաչու սարքերի վաճառքի շուրջ այդպես էլ համաձայնության չեն եկել:
Ինչպես նշում է Today’s Zaman-ը, Թուրքիան ցանկանում է անօդաչու սարքեր գնել ԱՄՆ-ից, սակայն ամերիկացի որոշ կոնգրեսականներ դեմ են այս գաղափարին`վկայակոչելով Անկարայի բարդ հարաբերությունները ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի հետ: ԱՄՆ վարչակազմը, մյուս կողմից, ցանկանում է վաճառել ռազմական սարքերը Թուրքիային` փորձելով հորդորել Կոնգրեսին չարգելափակել վաճառքը:
Ըստ կայքի աղբյուրի` Օբաման ասել է Գյուլին, որ հասկանում է Թուրքիայի խնդրանքը և դա օրակարգային հարցերից է իր վարչակազմում, բայց նշել է, որ միայնակ չի կարող լուծել այդ հարցը:
«Կա Կոնգրես» , – ասել է Օբաման:
Ըստ կայքի, 30 րոպեների ընթացքում նախագահները քննարկվել են տնտեսական ճգնաժամը, հայ-թուրքական հարաբերությունները և Կիպրոսի խնդիրը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների քննարկման վերաբերյալ ԶԼՄ-ները մանրամասներ չեն հայտնում: