Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՀԿ-ն որոշել է, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը կրկին զբաղեցնելու է խորհրդարանի ղեկավարի պաշտոնը, իսկ փոխնախագահ է լինելու ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ՀՀԿ-ում թերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոյանը ԱԺ նախագահությունում մնալու է ի հակակշիռ Հովիկ Աբրահամյանի:
«Աբրահամյանն ու Նիկոյանը, ինչպես հայտնի է, շատ վատ հարաբերություններ ունեն: Այսընթացքում, ըստ ՀՀԿ մեր աղբյուրների, Հովիկ Աբրահամյանը փորձել է հասնել նրան, որ ԱԺ փոխնախագահ դառնա ոչ թե Նիկոյանը, այլ Գալուստ Սահակյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն, պնդել է Նիկոյանի թեկնածության վրա: Իսկ Գալուստ Սահակյանը, ըստ նույն աղբյուրների,կշարունակի ղեկավարել ՀՀԿ խմբակցությունը: ՀՀԿ քվոտայով ԱԺ գործող փոխնախագահ Էդուարդ Շարմագանովն էլ, թերևս, կդառնա խմբակցության քարտուղարը», – գրում է «ՀԺ»-ն:
Թերթը նաև գրում է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում հետևյալ կազմն է ունենալու.
Հովիկ Աբրահամյան, Սամվել Նիկոյան, Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Գագիկ Մինասյան, Հերմինե Նաղդալյան, Դավիթ Հարությունյան, Էդուարդ Շարմազանով, Մանվել Գրիգորյան, Շուշան Պետրոսյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Հայկ Բաբուխանյան, Արա Բաբլոյան, Կարինե Աճեմյան, Կարեն Ավագյան, Լևոն Մարտիրոսյան, Մարգարիտ Եսայան, Վարդան Այվազյան, Կարեն Ճշմարիտյան, Ռաֆիկ Գրիգորյան, Վահրամ Բաղդասարյան, Ռուզաննա Մուրադյան, Նահապետ Գևորգյան, Մարտին Սարգսյան, Առաքել Մովսիսյան, Համլետ Հարությունյան, Նաիրա Կարապետյան, Հովհաննես Սոֆոյան, Սպարտակ Մելիքյան, Շիրակ Թորոսյան, Արփինե Հովհաննիսյան, Արտակ Զաքարյան, Արայիկ Հովհաննիսյան, Արմեն Մխիթարյան, Արտակ Դավթյան, Վոլոդյա Բադալյան, Մկրտիչ Մինասյան, Տաճատ Վարդապետյան:
Թերթի փոխանցմամբ, չի բացառվում, որ 40-րդ պատգամավորը լինի Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, թեև վերջինս համառորեն ցանկանում է աշխատանքի անցնել գործադիրում: