Այսօր ժամը 12.32-ին Արտագարկ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցի թիվ 84 հասցեում տեղի է ունեցել փլուզում, և երկաթբետոնե պանելի տակ մարդ է մնացել:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: Տեղում պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս մետաղյա կառուցատարրերի տակ է մնացել աշխատակից 53-ամյա Ա. Բարսեղյանը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության բրիգադը տուժած Ա. Բարսեղյանին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: