Երևանում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` հունիսի 2-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետրյալ խաչմերուկներում.
Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց
Գրիգոր Լուսավորչի փողոց – Բեյրութի փողոց
Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց
Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց
Կոմիտասի պողոտա – Տիգրանյան փողոց
Կիևյան փողոց – Օրբելի փողոց
Ազատության պողոտա – Թբիլիսյան խճուղի
Սեբաստիա փողոց – Րաֆֆու փողոց
Բագրատունյաց պողոտա – Արտաշիսյան փողոց
Պարույր Սևակի փողոց – Ռուբինյանց փողոց