Հայաստանի ներքաղաքական կյանքի հետագա զարգացումներն առայժմ դժվար է կանխատեսել. ամեն ինչ կախված է այն բանից, թե Սերժ Սարգսյանը լոյալություն կցուցաբերի՞ ԲՀԿ-ի նկատմամբ, թե՞ կթուլացնի նրան: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը և կատակել. «Հայաստանի քաղաքականության մեջ շատ բան կախված է այն բանից` քեզ կքցեն, թե դու կքցես, ինչպես ասել է Աշոտյանը»:
Հարցին, թե ինչու է Հմայակ Հովհաննիսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը, արդյոք իրեն «քցել են»` բանախոսը պատասխանել է. «Նախ` մանդատը չի, որ ինձ պետք է գեղեցկացնի: Երկրորդ` ես, ԲՀԿ անդամ դառնալով և ցուցակի մեջ մտնելով, որոշակի հույսեր ունեի, որոնք չարդարացան: Ես ցանկանում էի, որպեսզի բիզնեսը վերջնակապես տարանջատի իշխանությունից: Այո, իմ հույսերը չարդարացան, և ես ինքնաբացարկի դիմում ներկայացրեցի: Եթե դուք դա «քցել» եք համարում, դա ձեր իրավունքն է»: