Իսրայելի Քնեսեթը պատրաստվում է քննարկել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը, գրում է իսրայելական «Հաարեց» պարբերականը` նշելով, որ դա տեղի է ունենում 2009 թվականին Գազայի հատվածում մարդասիրական օգնություն տեղափոխող «Մավի Մարմարա» նավի վրա հարձակման վերաբերյալ Թուրքիայի կողմից զեկույցի հրապարակման նախօրեին:
Հիշեցնենք, որ «Մավի Մարմարայի» վրա հարձակման ժամանակ Իսրայելի զինված ուժերի կողմից սպանվել է 9 Թուրքիայի քաղաքացի: Այդ երկրում իսրայելցի սպաների դեմ քրեական գործ է հարուցվել:
Ինչպես նշում է «Հաարեցը», տարիներ շարունակ Իսրայելը խուսափում էր քննարկել Հայոց Ցեղասպանության հարցը` չցանկանալով վատթարացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն վերջին 2 տարվա ընթացքում պարբերաբար բարձրացնում է խնդիրը խորհրդարանի տարբեր հանձնաժողովներում և հարցի վերաբերյալ լսումներ անցկացնում:
Քնեսեթի նախագահ Ռովեն Ռիվլինը կրկին մտադիր է խորհրդարանում հարցը քննարկման ներկայացնել երեքշաբթի, որից հետո ևս մեկ բաց լսում կանցկացվի Քնեսետի հանձնաժողովներից մեկում: