Քաթարից Ֆրանսիա ժամանած երեք քաղաքացիների թույլ չեն տվել մուտք գործել երկիր, քանի որ վերջիններս հրաժարվել են հանել դեմքը ծածկող գլխաշորերը, հայտնում է Korrespondent.net-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Շարլ դե Գոլի օդանավակայանում, ուր կանայք ժամանել են Qatar Airways ավիաընկերության չվերթով:
Սահմանային ոստիկանության ներկայացուցիչները խնդրել են նրանց հանել փարանջաները, կանայք հրաժարվել են կատարել իրավապահների պահանջը և ստիպված են եղել վերադառնալ Քաթար:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ֆրանսիայում ուժի մեջ մտավ հասարակական վայրերում փակ դեմքով հայտնվելու արգելքի մասին օրենքը: Օրինազանցներին 150 եվրո է սպառնում:
Մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում 300 կանայք են տուգանվել, որոնք առավելապես մահմեդական երկրների ներկայացուցիչներ են: