Այսուհետ Թուրքիայի լողափներում առանց թույլտվության լողազգեստով աղջիկներին լուսանկարելն արգելվում է օրենքով: Նման գործողությունները «անձնական կյանքի մեջ ներխուժում» են որակվել:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, նման օրենք ընդունելու համար դրդապատճառ է դարձել թուրքական շոու բիզնեսի աստղերից մեկի հայցն ընդդեմ ամսագրի, որը հրապարակել էր նրա լուսանկարները լողազգեստով առանց իր թույլտվության:
Իր անձնական կյանք ներխուժելու համար աստղը պահանջում էր դատական պատասխանատվության ենթարկել ինչպես ամսագրին, այնպես էլ իրեն լուսանկարած լրագրողին:
Արդյունքում դատարանը լողափը «հանրային վայր» էր ճանաչել, որտեղ ցանկացած մարդ կարող է նկարահանվել և նկարահանել ում ցանկանում է, իսկ մեղադրյալները անպատիժ էին մնացել:
Այս որոշումից հետո աստղի փաստաբանը Վճռաբեկ դատարան էր դիմել, որն էլ հենց վճռել է, որ աղջիկներին լողազգեստով նկարահանելը հավասարազոր է անձնական կյանք ներխուժելուն: