Օգոստոսի 22-ին 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողությունների փորձ կատարելու և համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի տվյալներ պահելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկվել Երևանի բնակիչ, 28-ամյա Դավիթ Փահլևանյանը: Ոստիկանությունը հաղորդում է, որ նա խոստովանական բացատրություն է տվել, թե սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու նպատակով «Odnoklassniki.ru» ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել է 8-ամյա մի աղջնակի հետ և վերջինիս հետ նշանակել հանդիպում:
Անձնական խուզարկությամբ նրա բջջային հեռախոսի հիշողության մեջ հայտնաբերվեց անչափահասների մասնակցությամբ պոռնկագրական բնույթի 2 տեսանյութ: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, Դավիթ Փահլևանյանը ձերբակալված է: