Օգոստոսի 27-ին, ժամը 14.16-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է նետվել Կիևյան կամրջից:
Դեպքի վայր մեկնած փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ կանխվել է Երևանի Արշակունյաց պողոտայի բնակչուհի, 25-ամյա Անուշ Մկրտչյանի ինքնասպանության փորձը: