Home / Հայաստան / Արամ Սարգսյանը խոստանում է լուրջ դերակատարում ունենալ նախագահական ընտրություններում

Արամ Սարգսյանը խոստանում է լուրջ դերակատարում ունենալ նախագահական ընտրություններում

Եթե հասարակությունը ցանկանա, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը լինի առաջնորդի դերում, ապա նա դա մեծ պատիվ կհամարի և իր «պարտականությունը կանի սրբորեն»: Այս մասին Արամ Սարգսյանն ասել է «Հրապարակ» թերթին:

«Ես ինքս փորձելու եմ համախմբել հասարակությանը և հասարակական լուրջ համախմբման միջոցով լուրջ փոփոխությունների հասնել: Ես դա փորձելու եմ, բայց դրա համար պետք է նախ իմ թիմում տեսնեմ համապատասխան հոգեբանական մթնոլորտի առկայություն: Ես պետք է տեսնեմ, թե հասարակությունը 2003-ի և 2008-ի նման պատրաստ է հավատալ փոփոխություններին, որից հետո միայն կմտածենք նախագահական ընտրություններին լուրջ մասնակցություն ունենալու մասին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ 2013թ. նախագահական ընտրություններում «Հանրապետություն» կուսակցությունն ունենալու է շատ ակտիվ և լուրջ դերակատարում և մասնակցություն»,- ասել է Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը մայիսին դուրս էր եկել Հայ Ազգային Կոնգրեսից՝ հայտարարելով, որ արտաքին քաղաքական, ներքաղաքական խնդիրների լուծման հարցում ունեն ռազմավարական ու մարտավարական սկզբունքային տարաձայնություններ։