Սեպտեմբերի 5-ի առավոտյան Լոս Անջելեսում երկու անհայտ անձինք ստիպել են «Bank of America»-ի մենեջերին «կողոպտել» սեփական բանկը, հայտնում է korrespondent.net-ը:
Հանցագործները կնոջն առևանգել էին իր տանից, ողջ գիշեր պահել էին անծանոթ վայրում, այնուհետև, ըստ իրենց, պայթուցիկ կապել նրա մարմնին՝ ստիպելով կանխիկ գումար վերցնել բանկի այն բաժնից, որտեղ նա աշխատում է: Արդյունքում հանցագործները ստացել են գումարը անգամ բանկ չմտնելով:
Ոստիկանության տվյալներով՝ հատուկ ռոբոտի շնորհիվ մենեջերի մարմնից հանված սարքը իրականում պայթուցիկ չի եղել: