Home / Տեսանյութեր / Հայկական ընկերությունը տուգանվելու է իրեն ուրիշներից գերադասելու համար

Հայկական ընկերությունը տուգանվելու է իրեն ուրիշներից գերադասելու համար

«Հայր և որդի Մարտիրոսյաններ» ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից անբարեխիղճ գովազդի համար:

Հանձնաժողովի այսօրվա նիստում նշվել է, որ ուսումնասիրություններ են իրականացվել գովազդային շուկայում՝ բացառելու այնպիսի գովազդների տարածումը, որոնք պարունակում են անհարկի համեմատություններ կամ որակումներ՝ նույն գործունեությանբ զբաղվող այլ տնտեսվարողների հանդեպ:

«Ընկերությունն իրեն հավասար մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ տարածաշրջանում», – եթեր հեռարձակվող այս գովազդի հեղինակը քարերի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Հայր և որդի Մարտիրոսյաններ» ընկերությունն է:

Հանձնաժողովը նշում է, որ օրենքն արգելում է այնպիսի գովազդների պատրաստումը, որը վերաբերում է այլ տնտեսվարողների դիրքի և նրանց արտադրած ապրանքների համեմատություններին:

ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, ընկերության նկատամամբ կիրառվելու է խիստ պատժաչափ, որպեսզի այն կանխարգելիչ նշանակություն ունենա այլ տնտեսվարողների համար:

Համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների, անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի հիման վրա: ՏՄՊՊՀ-ը դիմել է ՊԵԿ՝ ստանալու այդ մասին տեղեկատվությունը: