Home / Հայաստան / Սահակյանը չի հավատում Հայրապետյանի հարցազրույցի իսկությանը, բայց գործընկերոջ ասածներն իր համար «սովորական բան են»

Սահակյանը չի հավատում Հայրապետյանի հարցազրույցի իսկությանը, բայց գործընկերոջ ասածներն իր համար «սովորական բան են»

Այսօր ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբկցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով իր կուսակից Ռուբեն Հայրապետյանի «Նուվել դ՛Արմենի» պարբերականին տված հարցազրույցին, համոզմունք է հայտնել, որ Հայրապետյանը նման արտահայտություններ չէր կարող անել:

Սահակյանը նշել է, որ ինքը «չի հավատում լրագրողի հրապարակածին», որը ձևակերպված է «սուր և տգեղ կերպով»: Մի քանի րոպե հետո Սահակյանը այլ դիտարկում է արել հարցազրույցի մասին՝ ասելով. « Ձեզ համար է սա սենսացիա՝ Հայրապետյանի ասածները, իմ համար սովորական բան»: