Ուրբաթ Ֆրանսիան շուրջ 20 երկրներում կփակի իր դեսպանատներն ու դպրոցները այսօր Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի կողմից հրատարակված համարի պատճառով, որում ներկայացված են Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Hurriyet-ի տվյալներով՝ շաբաթաթերթում պատկերված նկարներից երկուսում Մուհամեդ Մարգարեն մերկ է: Այս փաստը կարող է կրկին մահմեդականների զայրույթի պատճառ դառնալ, հետևաբար Ֆրանսիայի այս քայլը նպատակ ունի կանխարգելելու հնարավոր հարձակումները, որոնք հաճախ տեղի են ունենեում ուրբաթօրյա աղոթքից հետո:
Այս կանխարգելիչ միջոցառումները պայմանավորված են նաև վերջին օրերին արաբական մի շարք երկրներում հակաիսլամական ֆիլմի պատճառով ԱՄՆ դեսպանատների վրա իրագործվող հարձակումներով: