Վրաստանի նորընտիր խորհրդարանը պաշտոնապես ընտրել է իր նոր նախագահին: Խորհրդարանի խոսնակի պարտականություններն այսուհետ կատարելու է ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Դավիդ Ուսուպաշվիլին: Նրա թեկնածության օգտին քվեարկել են 150 պատգամավորներից 88-ը, ինչը երեքով ավելին է, քան «Վրացական դաշինք» խմբակցության պատգամավորների թիվը:
Նորընտիր խոսնակը հայտարարել է, որ Վրաստանի կառավարության կազմը խորհրդարանը կհաստատի հոկտեմբերի 25-ին: Երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի ազգային ժողովին արդեն ուղարկել է նախարարների ցուցակը հաստատման համար: Կառավարությունը ղեկավարելու է «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին: