Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդ քաղաքի Քոռաղբյուր հանդամասում «Ուազ» մակնիշի ավտեմեքենայի շրջվելու հետևանքով տեղում մահացել է ենթասպա, 44-ամյա Սերգո Մելիքյանը: Այս մասին Еpress.am-ին հայտնել են ՊՆ-ից:
Մեքենայի մյուս ուղևոր քաղաքացի Քոսյանը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բերդի հիվանդանոց: Վիճակը գնահատվում է բավարար: