Երեկ երեկոյան «Հրապարակ» օրաթերթին զանգահարել են «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալները և ասել, որ պատրաստվում են զանգվածային հացադուլ անել:
Դատապարտյալների դժգոհությունների ցանկը շատ մեծ է՝ տեսակցություններ, ուտելիք, սանիտարական վիճակ:
Նրանք նշել են, որ պետը՝ Արտյոմ Մխիթարյանը, արգելում է խցեր սառնարան, տաքացուցիչ սարք բերել, ինչը բոլոր ՔԿՀ-ներում թույլատրված է, հանձնուքների մեծ մասը հետ են վերադարձնում՝ հատկապես միրգը, քաղցրեղենը:
Թերթը նշում է, որ տեսակցությունների սենյակում «կամերաներ» են դրել և, ամենակարևորը՝ «անմարդկային վերաբերմունք է»: