ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստից առաջ հայտարարել է, որ վաղը հակակոռուպցիոն խորհրդի նիստ է գումարվելու, որին հրավիրվելու են նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:
Վարչապետի խոսքով՝ ընդդիմադիրները կարող են այդ հարցում օգնել իրենց:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ նիստ գումարու որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի հետ երեկ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո, որի ժամանակ ՀՀ նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանում կոռուպցիայի հետ կապված վիճակի կապակցությամբ: