Ազգային Ժողովի որոշ աշխատակիցներ և պատգամավորներ վերջին օրերին դժգոհում էին, որ ԱԺ-ի աշխատասենյակներում այնքան ցուրտ է, որ այնտեղ հնարավոր չէ աշխատել: ԱԺ-ում ջեռուցումը միացնելու են նոյեմբերի 15-ից սկսած:
Մեր տեղեկություններով՝ այդ հարցով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նամակ է ուղղել ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին: Զուրաբյանը նամակում խնդրում է խմբակցության պատգամավորների օգնականներին և փորձագետներին նորմալ պայմաններ ապահովելու համար ժամանակավորապես իրենց տրամադրել էլեկտրական ջեռուցիչներ:
Epress.am-ի թղթակիցը այսօր շրջել է մի քանի պատգամավորների սենյակներով, և դրանցից միայն մեկում է ջեռուցիչ նկատել: