«Բամբիռ» ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Նարեկ Բարսը (Բարսեղյան) գալիք նախագահական ընտրությունների հետ որևէ հույս չի կապում և չի կարծում, որ ընտրություններով երկրում փոփոխություններ են տեղի ունենալու: Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ» թերթի հետ զրույցում:
«Ճահճի մեջ փոփոխություններ ես չեմ ակնկալում: Ամեն ինչ հավասարաչափ հետույքային է, կարելի է ասել: Ու ամեն ինչ՝ բալանսի մեջ: Չկա ոչ մի բան, որից կարողանաս կառչել: Ես չեմ կարծում, որ մի մարդու փոփոխությամբ ամբողջ երկիրը՝ մուրացկանից մինչև օլիգարխ, կփոխվեն ու կդառնան լավը՝ էս ինչ կայֆ երկիր դարձավ: Չէ, հաստատ»:
Փոփոխությունը նա տեսնում է սեփական ես-ը՝ թե որպես ազգ, թե որպես մարդ փոխելու մեջ:
«Մի քիչ սեփական կուրությունից, ինքնավստահությունից հետ կանգնել ու տեսնել՝ իրականում իրենք ով են, ինչի ընդունակ են, ու այդ ժամանակ՝ դա հասկանալուց հետո, կարելի է առաջ քայլել, և անպայման կքայլենք», – ասել է «Բամբիռի» վոկալիստը:
Լուսանկարչը՝ myspace.com