Իշխանական վերնախավում որոշում կա՝ Օսկանյանի նկատմամբ իրավական որևէ նոր քայլ չձեռնարկել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Ասել է թե դատախազը նոր միջնորդությամբ պառլամենտ չի մտնելու՝ վերջինիս կալանավորման թույլտվության համար։ Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Օսկանյանի նկատմամբ իշխանությունների այդ մոտեցումը որոշակի պայմանավորվածության արդյունք է. Աղվան Գառնիկիչը (ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան – խմբ.) նոր միջնորդությամբ հանդես չի գալիս, ԲՀԿ-ն էլ չի առաջադրում Օսկանյանի թեկնածությունը»,– գրում է թերթը։