Նոյմեբերի 23-ից 26-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կարող է ինչ-որ փաստաթուղթ ներկայացվել: Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը՝ նշելով, որ նման խոսակցություններ են շրջանառվում իշխանական վերնախավում:
Համանախագահներն այցի ընթացքում սկզբում կլինեն Երևանում, հետո՝ Բաքվում, հնարավոր է համարվում նրանց այցը ԼՂՀ: Կողմերի հետ փաստաթուղթը համաձայնեցնելու դեպքում այն կարող է ստորագրվել դեկտեմբերի 6-7-ին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, նշում է թերթը: