Home / Հայաստան / Ֆինանսների նախարարը պատրաստվում է հեռանա՞լ պաշտոնից

Ֆինանսների նախարարը պատրաստվում է հեռանա՞լ պաշտոնից

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մոտ ապագայում կարող է հեռանալ պաշտոնից, գրում է «168 ժամ» պարբերականը:

Ըստ թերթի աղբյուրների, Գաբրիելյանին ոչ թե պատրաստվում են պաշտոնանկ անել, այլ ինքն է ցանկանում թողնել Ֆինանսների նախարարությունը։

«Չի բացառվում, որ նա կրկին վերադառնա իրեն հարազատ Կենտրոնական բանկ, որտեղ մինչև ֆինանսների նախարար նշանակվելը զբաղեցնում էր ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնը։ Սակայն առավել հավանական է, որ կադրային փոփոխությունը հետաձգվի նախագահական ընտրություններից հետո։ Թե ո՞վ կփոխարինի Գաբրիելյանին, դեռևս որոշված չէ։ Չի բացառվում, որ այդ պաշտոնը զբաղեցնի ներկայիս տեղակալներից որևէ մեկը»,– նշում է պարբերականը։