Home / Հայաստան / Գարեգին Բ-ի անձնական բժիշկը կարող է Բժշկականի ռեկտոր դառնալ

Գարեգին Բ-ի անձնական բժիշկը կարող է Բժշկականի ռեկտոր դառնալ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար մեկ դիմում են ստացել: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին ասել են ՀՀ ԿԳ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունից:

Թերթը նշում է, որ հայտ է ներկայացրել նույն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը:

Մինչ պաշտոնակատար նշանակվելը, նա ԲՈԻՀ-ում աշխատում էր որպես պրոռեկտոր: Նարիմանյանը նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական բժիշկն է: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր է:

«Կարելի է ենթադրել, որ այլ դիմող չի լինի: Համենայնդեպս, արդեն այդպիսի ավանդույթ է ձևավորվել: Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցող թեկնածուների միջև ընտրություն պետք է կատարի ԲՈԻՀ-ի խորհուրդը, որը նախատեսված է դեկտեմբերի 17-ին», – գրում է «ՀԺ»-ն: