Դեկտեմբերի 6-ին ավարտվեց «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների 6-րդ մրցաշարի խմբային փուլը, և պարզ դարձան այն 8 թիմերը, որոնք պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում:
Նույն օրը երեկոյան կայացած վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ փլեյ-օֆ փուլի առաջին իսկ խաղում հանդիպելու են անցյալ տարվա եզրափակիչ հանդիպման մասնակիցները՝ Epress.am-ը և «Չորրորդ իշխանությունը»: 2011-ին եզրափակիչն անցել էր լարված պայքարում և ավարտվել էր Epress.am-ի հաղթանակով՝ հանդիպման վերջում խփած միակ գնդակի շնորհիվ:
Այժմ արդեն պարզ է, որ այդ թիմերից մեկն այս տարի մեդալներ չի ստանա:
Մրցաշարային աղյուսակ
A խումբ
Դեկտեմբերի 3
Mamul.am – Starsbayart.com – 6:1
Մարզաշխարհ – ilur.am – 6:6
Դեկտեմբերի 5
Mamul.am – Մարզաշխարհ – 3:3
Starsbayart.com – ilur.am – 1:3
Դեկտեմբերի 6
Mamul.am – ilur.am – 3:4
Մարզաշխարհ – Starsbayart.com – 12:3
1. ilur.am – 7
2. Մարզաշխարհ – 5
3. Mamul.am – 4
4. Starsbyart.com – 0
B խումբ
Դեկտեմբերի 3
Epress.am – Mocak.am – 10:0
Mediamax.am – Emedia.am – 6:0
Դեկտեմբերի 5
Epress.am – Mediamax.am – 3:1
Mocak.am – Emedia.am – 2:5
Դեկտեմբերի 6
Epress.am – Emedia.am – 3:2
Mediamax.am – Mocak.am – 13:1
1. Epress.am – 9
2. Mediamax.am – 6
3. Emedia.am – 3
4. Mocak.am – 0
C խումբ
Դեկտեմբերի 3
Արևածաղիկ – 4-րդ իշխանություն – 2:5
News.am – Xsport.am – 8:1
Դեկտեմբերի 5
Արևածաղիկ – Xsport.am –– 2:5
News.am – 4-րդ իշխանություն 3:1
Դեկտեմբերի 6
Արևածաղիկ – News.am – 0:3 (տ.պ.)
4-րդ իշխանություն – Xsport.am – 6:1
1. News.am – 9
2. Չորրորդ իշխանություն – 6
3. Xsport.am – 3
4. Արևածաղիկ – 0
Քառորդ եզրափակիչ
Դեկտեմբերի 9
Epress.am – 4-րդ իշխանություն
News.am – Մարզաշխարհ
Mediamax.am – Mamul.am
Emedia.am – ilur.am
Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:
Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլոր խաղերն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Մրցաշարի մշտական աջակիցն է «Կոկա–Կոլա Արմենիա» ընկերությունը: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության: